Էլիզաբեթ Մոս
Էլիզաբեթ Մոս անգլ.՝ Elisabeth Moss | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1982[1][2][3] (42 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Սաենթոլոգիա[4] |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոպրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Ֆրեդ Արմիսեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Էլիզաբեթ Սինգլթոն Մոս (անգլ.՝ Elisabeth Singleton Moss; հուլիսի 24, 1982[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[6], ամերիկացի դերասանուհի։ Նա հայտնի է իր աշխատանքով մի քանի հեռուստատեսական դրամաներում՝ արժանանալով այնպիսի մրցանակների, ինչպիսիք են երկու Պրայմ թայմ «Էմմի» և երկու Ոսկե գլոբուս մրցանակներն, ինչը ստիպել է Vulture-ին անվանել նրան «Հեռուստատեսության գագաթնակետի թագուհի»[7]։
Մոսը սկսել է իր դերասանական կարիերան 1990 թվականների սկզբին և առաջին անգամ ճանաչում է ստացել՝ կատարելով Զոուի Բարթլեթի՝ նախագահ Ջոսիա Բարթլեթի դստեր դերը, NBC-ի «Արևմտյան թև» (1999-2006) հեռուստասերիալում։ Ավելի լայն հռչակ է ստացել, կատարելով Փեգի Օլսոնի դերը AMC-ի «Խելագարներ» (2007-2015) դրամատիկ հեռուստասերիալում։ Նա Ոսկե Գլոբուս մրցանակ է ստացել «Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգում BBC-ի «Լճի գագաթ» (2013) մինի սերիալում իր դերի շնորհիվ, և՝ Պրայմ թայմ «Էմմի» մրցանակներ «Դրամատիկ սերիալի լավագույն գլխավոր դերասանուհի» և «Լավագույն դրամատիկ հեռուստասերիալ» անվանակարգերում «Աղախնի պատմվածքը» (2017-այժմ) հեռուստասերիալի պրոդյուսերի և դերասանուհու գործունեության համար։
Մոսը երկրորդ պլանի դերեր է կատարել «Ընդհատված կյանքը» (1999), «Հասցրու նրան հունական» (2010) և «Մենք» (2019) ֆիլմերում; և գլխավոր դերեր՝ «Այն, ում ես սիրել եմ» (2014), «Քառակուսի» (2017) և «Անտեսանելի մարդը» (2020) ֆիլմերում։ Մոսը կատարել է Վենդի Վասերսթայնի դերը «Հեյդիի հիշողությունները» ֆիլմում, իմչի համար Թոնի մրցանակ է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Մոսը ծնվել է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում՝ Ռոն և Լինդա Մոսերի ընտանիքում, որոնցից երկուսն էլ երաժիշտներ էին; նրա մայրը ջազ և բլյուզ հարմոնիկա նվագող էր[8][9]։ Մոսը կրտսեր եղբայր ունի[10]։ Էլիզաբեթին դաստիարակել են որպես սաենթաբանի[11]։ Նրա հայրն անգլիացի է[12], իսկ մայրը շվեդական ծագում ունի[13]։
Սկզբում Մոսն ուզում էր պարուհի դառնալ[10]։ Նա ճանապարհորդել է Նյու Յորք բալետ սովորելու համար, ինչից հետո սովորել է Վաշինգտոնի Kennedy Center-ում Սյուզան Ֆարելի հետ միասին[8]։ Այդ բանից հետո Մոսը շարունակել է պարեր սովորել, բայց հիմնականում սկսել է ավելի շատ ուշադրություն տրամադրել դերասանական վարպետությանը[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսն ունի և բրիտանական, և ամերիկյան քաղաքացիություն։
Նա հանդիպել է Ֆրեդ Արմիզենին 2008 թվականի հոկտեմբերին, և նրանք նշանվել են 2009 թվականի հունվարին, ամուսնանալով 2009 թվականի հոկտեմբերի 25-ին։ Նրանք բաժանվել են 2010 թվականի հունիսին, և 2010 թվականի սեպտեմբերին Մոսը դիմել է ամուսնալուծության համար, որը վերջնականապես իրականացվել է 2011 թվականի մայիսի 13-ին։
Մոսն ինքն իրեն ֆեմինիստ է համարում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://web.archive.org/web/20180918082837/http://www.tvfestival.com/pdfz/2014_palmares_uk.pdf
- ↑ «The birth of Elisabeth Singleton Moss». California Birth Index. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
- ↑ Yuan, Jada. «Elisabeth Moss Is the Queen of Peak TV». Vulture (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Elisabeth Moss (1982–)». Biography Channel. A&E Networks. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ https://www.vulture.com/2017/04/elisabeth-moss-handmaids-tale-feminism-and-peak-tv.html
- ↑ 10,0 10,1 LaPorte, Nicole (2012 թ․ մարտի 21). «Mad Men star Elisabeth Moss: 'I've learnt a lot about trusting people'». The Daily Telegraph. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Shone, Tom (2016 թ․ մարտի 12). «'I don't take acting that seriously. I'm a Valley girl': Elisabeth Moss on life after Mad Men». The Guardian. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Hughes, Sarah (2017 թ․ մայիսի 20). «Elisabeth Moss: the actress whose very presence is a guarantee of quality - Observer profile». the Guardian.
- ↑ West, Rachel (2018 թ․ ապրիլի 17). «Ancestral History Of Margaret Atwood, Elisabeth Moss Offers Uncanny Parallel To 'The Handmaid's Tale'». etcanada.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլիզաբեթ Մոս Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Մոս» հոդվածին։ |
|
- Հուլիսի 24 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի բրիտանացի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի ֆեմինիստներ